ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի պատրաստումը. Կալաս

Եվրամիության առաջնորդները սկսել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների
21-րդ փաթեթի նախապատրաստումը։ Այս մասին ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողով ժամանելուն
պես հայտարարել է եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը, հաղորդում
է ՏԱՍՍը։

 

«Առաջնորդներն իրականում շարժվում են առաջ դեպի պատժամիջոցների
21-րդ փաթեթը»,- նշել է Կալասը։

 

Նրա խոսքով՝ այս քայլը ցույց է տալիս, որ Եվրամիության համար
Ուկրաինան առաջնահերթություն է, և Մոսկվան չի կարող հույս դնել այն բանի վրա, որ Բրյուսելը
ժամանակի ընթացքում կթուլացնի ճնշումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *