Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում

COP17-ին նվիրված Regional Post ամսագրի հատուկ թողարկման մեջ IDBank–ը կիսվել է իր ռազմավարական տեսլականով և հանձնառությամբ՝ թվային նորարարության, կենսաբազմազանության պահպանման ու «կանաչ» տրանսֆորմացիայի ուղղություններով։

Հոդվածում անդրադարձ է կատարվում այն թվային լուծումներին, որոնք IDBank-ը կիրառում է սոցիալապես պատասխանատու գործունեության ընդլայնման և ածխածնային հետքի նվազեցման համար։ Ավելի քան 1 մլն օգտատեր ունեցող Idram&IDBank հարթակի օրինակով ընդգծվում է, թե ինչպես են ֆինտեխ գործիքները փոխում մարդկանց առօրյա վարքագիծը՝ ֆինանսական ծառայությունները դարձնելով ավելի հասանելի, արդյունավետ ու ներառական Հայաստանի բոլոր մարզերում։

Առանձնահատուկ ուշադրության են արժանի IDBank-ի 35-ամյակի շրջանակում մեկնարկող մեծամասշտաբ բնապահպանական նախագծերը՝ միտված քաղաքային էկոհամակարգերի վերականգնմանը։ Ներկայացված են Մատենադարանի հարակից տարածքում 1.2 հա կենսաբազմազանության, գիտակրթական և մշակութային այգու ստեղծման, Երևանի Մոսկովյան պուրակի բարեկարգման և Շիրակի մարզում իրականացվող «Սիմֆոնիկ անտառ» ծրագրերը։

Անդրադարձ է կատարվել նաև COP17-ում IDBank-ի բովանդակային մասնակցությանը, միջազգային և տեղական գործընկերություններին, ինչպես նաև արհեստական բանականության կիրառմանն ու կլիմայական օրակարգում կանանց առաջնորդության խթանմանն ուղղված նախաձեռնություններին։

Կարդացեք հոդվածն ամբողջությամբ՝ Regional Post-ի էլեկտրոնային հարթակում։

 

         ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *