
«Որևէ երկրի դրոշ վառելու կողմնակից չեմ, բայց սա քաղաքականության մեջ և աշխարհում ընդունված բողոքելու տարբերակ է: Եթե կա երկիր, որի քաղաքականությունը մեկ այլ երկրի ժողովրդի ցավ է պատճառում, ապա սա բողոքի արտահայտման ձև է»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» խմբակցության առաջմորդ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի կողմից Թուրքիայի դրոշի այրմանը: