Բոսնիայում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են Իտալիայի զինված ուժերի երկու զինծառայողներ

Բոսնիայում EUFOR-ի ուղղաթիռի կործանման հետևանքով 4 մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել:

Բոսնիա և Հերցեգովինայի Բրչկո քաղաքի մերձակայքում՝ Գորիցեի շրջանում, Եվրամիության ռազմական զորակազմի (EUFOR) ուղղաթիռի կործանման հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է 4 մարդ, ևս 11-ը՝ վիրավորվել։

Տեղական Klix պորտալի փոխանցմամբ՝ զոհվածներից երկուսը Իտալիայի զինված ուժերի զինծառայողներ են, մյուս երկուսը՝ Կարմիր խաչի իտալական ռազմական ստորաբաժանման ներկայացուցիչներ։ Դեպքի վայրում աշխատել են ոստիկանությունը, փրկարարներն ու շտապօգնության խմբերը։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *