Թուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսված․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Թուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսված։

«Մենք նաև աշխատում ենք, որպեսզի օգտագործվեն դիվանագիտական բոլոր առկա հնարավորությունները։ Հույս ունենք, որ նոյեմբերին կկարողանանք անցնել բանակցությունների այն ձևաչափերին, որոնց մասին այսքան երկար քննարկումներ են ընթանում», – գրել է Ուկրաինայի նախագահը։

Հիշեցնենք, որ Զելենսկին հոկտեմբերի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանի խոսքով՝ Էրդողանի և Զելենսկու հանդիպումը կկայանա Ստամբուլում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *