Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակել պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվող ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունում։
Սահակյանը երկամարտում արդյունք չի գրանցել և ժամանակից շուտ ավարտել է մրցելույթներն աշխարհի առաջնությունում։