ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի նավթի արդյունահանումից ու վաճառքից ԱՄՆ-ի ստացած եկամուտները տասն անգամ գերազանցում են Իրանի դեմ ռազմական գործողությունների համար կատարված ծախսերը․ գրում է ТАСС-ը։
«Մենք պետք է որոշեինք, թե ինչպես փոխհատուցել ծախսերը։ Վենեսուելայում մենք այնքան նավթ ենք արդյունահանել, որ դա բազմակի անգամ ծածկել է Իրանում իրականացված ռազմական գործողությունների ամբողջ արժեքը»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Ավելի վաղ «The Hill» պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM)՝ Կոնգրեսին փոխանցած տվյալները, հայտնել էր, որ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ծախսերն հասել են 47 միլիարդ դոլարի։