
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրվա խորհուրդը բոլորիս ակամայից տանում է 111 տարի հետ, և ամեն իրեն հայ համարող մարդ խորհում է՝ ինչո՞ւ տեղի ունեցավ Ցեղասպանությունը և ի՞նչ պետք է անել, որ այն երբեք չկրկնվի։ Ես ինքս այդ հարցը տարիներ շարունակ տվել եմ ինձ՝ փորձելով հասկանալ, թե ինչպե՞ս կարող էր նման բան կազմակերպվել և ինչո՞ւ այն ժամանակ չկարողացան կանխել։ Այդ հարցի պատասխանը ստացա 2023-ին՝ երբ Արցախում տեղի ունեցավ հայի երկրորդ ցեղասպանությունը։
Եթե 1915-ին հայը չուներ պետություն, չկային ինստիտուտներ ու պետական ղեկավարներ, որոնք կարող էին կազմակերպել համակարգված դիմադրություն, ապա 2023-ին կար հայկական պետություն։ Բայց այդ պետության ղեկավարը՝ թրքահպատակ ու թուրքական օրակարգը գլխահակ սպասարկող մի անձ, լուռ ու հանդուրժող հայացքով նայում էր հայասպանության տեսարաններին և հայտարարում, թե «Հայաստանին ուզում են ներքաշել նոր պատերազմի մեջ, և մենք չենք տրվի այդ սադրանքին»։ Իսկ հետո՝ փրփուրը բերանին հոխորտում, թե՝ «որոշ ուժեր Հայաստանում ձեռքերն էին շփում՝ մեզ տանել արկածախնդրության»։ Այս խոսքերի հեղինակը որ միայն հայ է, այլ արդեն ութ տարի ղեկավարում է այն պետությունը, որտեղ ապաստանել են ցեղասպանությունից մազապուրծ փրկվածները։
Նախորդ դարասկզբին երիտթուրք դահիճներն իրենց ամենավարդագույն երազում անգամ չէին պատկերացնի, որ մի օր պատմության մեջ կհայտնվի այնպիսի հայ «ղեկավար», որը ոչ միայն կվերարտադրի իրենց նարատիվները, այլև կդառնա պանթուրքիզմի ծրագրի սպասարկողն ու ծառան։
Իր ուղերձում Փաշինյանն ամեն կերպ շրջանցում էր «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը, ու եթե նույնիսկ օրվա խորհրդի ձևը տեղ-տեղ պահպանված էր, բովանդակությունը՝ դատարկ էր ու անատամ, չկար ո՛չ հստակ դատապարտում, ո՛չ պահանջատիրություն։ Փոխարենը՝ հերթական անգամ հնչեցին «խաղաղության», «Իրական Հայաստանի» ծխածածկույթով դատարկ ձևակերպումներ։
Ի դեպ՝ 1915-ին, երբ Էրզրումում ու Վանում հայերին մորթում ու քառատում էին, երեխաներին ողջ-ողջ թաղում, կանանց բռնաբարում, Պոլսում՝ հայ էլիտան, երիտթուրք դահճապետերի հետ սրճարաններում կողք կողքի նստած դինջ նարդի ու պոկեր էր խաղում, որոնք մի քանի օր անց դարձան նրանց դահիճները։
Այսօր մենք նույն բովանդակային իրավիճակում ենք. չկա Արցախը, Սյունիքն ամբողջովին աղճատված է, ՀՀ-ից 200 քառակուսի կիլոմետր հող զիջվել է թշնամուն, իսկ Երևանում մարդիկ «Վարչաբենդ» խեղկատակության հետ պատրաստվում են վաղը «տոնել» Փաշինյանի հնարած «Քաղաքացու օրը», խորոված ուտել և ինքնամոռաց պարել։ Նիկոլն իր հերթին կալանքի տակ է պահում Սրբազանին, քրեական գործեր «կարում» Նախագահների, Վեհափառի ու եպիսկոպոսների վրա, քարուքանդ անում Առաքելական եկեղեցին, ազգային բարերարին պահում տնային կանալքի տակ և պատրաստվում ամեն գնով վերատադրվել։
Հ․գ․ ԱԳՆ-ն այսօր մի խայտառակ տեքստ էր հրապարակել, որտեղ առկա էր հետևյալ բովանդակությունը․ «Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»: Ակնահայտ է, որ սրանք հատուկ են նման բան անում․ պատմաբան, Ցեղասպանության ասպիրանտ Միրզոյան Արոն փայլուն գիտի, ուղղակի վախենում է բարձրաձայնել, որ ոչ թե «Օսմանյան կայսրությունում», այլ փաստել՝ Հայոց ցեղասպանությունը կազմակերպել և հստակ մշակված ծրագրով իրականացրել են Օսմանյան կայսրության պետական բարձր ղերկավարությունը։
Էս էլ քեզ խոստացած «խաղաղություն»»։