Բնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվել


Հայաստան


Հոկտեմբերի 16-ին ստացվել էր հաղորդում, որ «Սևան» ազգային պարկի Վարդենիսի տարածքում ապօրինի հատել են հացենի տեսակի 57 ծառ։
 
Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բնության հատուկ պահպանվող տարածքում ծառերն ապօրինի հատելու հատկանիշներով։
 
Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերել հավաստի տեղեկություն, որ ծառերը հատել և փայտանյութը համագյուղացիներին իրացրել է Գեղամասար գյուղի բնակիչ 52-ամյա մի տղամարդ։
Հոկտեմբերի 21-ի առավոտյան տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին։ Պատճառված վնասի չափը պարզվում է։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *