
«Եթե դուք ավելի կոմպետենտ եք, ձեզ մի գործարք եմ առաջարկում. եկեք դուք արեք էդ կանխատեսումը, և եթե այն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ: Եթե հակառակը կլինի, դուք այլևս չեք խոսա ստեղ»,- արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանի՝ «դուք չեք կարողանում ճիշտ կանխատեսում անել» դիտարկմանը, ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ղազարյանն ասել էր. «Եթե դուք՝ մի ամբողջ նախարարություն, տնտեսության կանխատեսում չեք կարողանում անել, նշանակում է՝ կոմպետենտ չեք»: