Ռեժիսոր Բարեդ Մարոնյանի «Ցեղասպանություն 2.0․ Էթնիկ զտում Արցախում» վավերագրական ֆիլմը հաղթող է ճանաչվել Chagrin Documentary Film Festival (CDFF) կինոփառատոնի «Սոցիալական խնդիրների վերաբերյալ իրազեկվածություն բարձրացնող լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։
Ֆիլմը պատմում է Արցախի ողբերգական իրադարձությունների՝ 10 ամիս տևած շրջափակման և 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական ներխուժման մասին, որի հետևանքով ավելի քան 120 հազար հայեր բռնի տեղահանվեցին իրենց պատմական հայրենիքից։
Ֆիլմը Բարեդ Մարոնյանի՝ հայ ժողովրդի ճակատագրին նվիրված եռագրության եզրափակիչ մասն է։ Նրա նախորդ աշխատանքները՝ «Ցեղասպանության որբերը» և «1915 թվականի կանայք», հեռարձակվել են ամերիկյան PBS հեռուստաալիքով։