«ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները կազդե՞ն Իրանին հարվածելու որոշման վրա»․ Սուրեն Սարգսյան

«ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները կազդե՞ն Իրանին հարվածելու որոշման վրա»․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են.
     Հանրապետականները մեծ հավանականությամբ կզիջեն իրենց ունեցած մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում, իսկ Սենատում այնքան բարդ իրավիճակ է, որ ձայների տարբերությունը կարող է լինել ընդամենը 1-2 ձայն։ Օրինակ՝ Այովա նահանգում թեկնածուները երկուսն էլ ունեն 47-ական տոկոսի աջակցություն։ Համարյա նույն պատկերն է Ալյասկա նահանգում և մի շարք այլ մրցակցային նահանգներում։
     Թրամփի կյանքն իրականում շատ բարդացնելու է դեմոկրատական վերահսկողություն ունեցող Սենատն ու Ներկայացուցիչների պալատը։ Արդյո՞ք ընտրությունները կազդեն Իրանին հարվածելու որոշման վրա։ Կարծում եմ՝ որոշումն արդեն կայացված է, և ընտրությունների արդյունքներով պայմանավորված՝ այն չի փոխվի։ Սակայն Քաթարի դիվանագիտական խողովակը դեռևս ֆորմալ առումով գործում է, ինչը մի փոքր հույս է տալիս»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *