Գագիկ Ծառուկյանը խմբագրել է իր նախկին հայտարարությունը․ «Հրապարակ»

Գագիկ Ծառուկյանը խմբագրել է իր նախկին հայտարարությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ծիծեռնակաբերդի հուշակոթողի մոտ երեկ պատասխանելով լրագրողների հարցերին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, խմբագրել է իր նախկին հայտարարությունը:
     Հիշեցնենք, նա շաբաթներ առաջ` համագումարի օրը ասել էր, թե չի պատրաստվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ձայն տալ: Եվ դա հասկացվել էր, որ Ծառուկյանը Քոչարյանին ձայն չի տալու անգամ այն պարագայում, եթե իր ձայնից կախված լինի իշխանափոխության հարցը։

Երեկ նա բառացիորեն ասել է, որ պատրաստ է ձայնը տալ ամենաշատ քվե ստացած ուժին։

«Ես ասել եմ, Ռոբերտ Քոչարյանն էլ է ասել՝ ով առաջինը կլինի, շատ ձայն կտանի, նա էլ կորոշի»,- հայտարարել է ԲՀԿ առաջնորդը՝ պատասխանելով հարցին, թե շարունակո՞ւմ է պնդել, որ որևէ պարագայում Ռոբերտ Քոչարյանին վարչապետ չի ընտրի ԲՀԿ-ն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *