
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել են, որ ինչպես իրանական ժողովրդի, այնպես էլ ղեկավարության մեջ պառակտումներ չկան՝ նրանք անխախտ միասնության մեջ են և տրամադրված են հաղթանակի։
«Իրանում չկան արմատականներ կամ չափավորներ, մենք բոլորս իրանցիներ ենք և հեղափոխականներ, և ազգի ու կառավարության երկաթե միասնությամբ, հեղափոխության գերագույն առաջնորդին լիակատար հնազանդությամբ, մենք կստիպենք հանցագործ ագրեսորներին զղջալ իրենց գործողությունների համար»,- նշվում է երկու քաղաքական գործիչների կողմից X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նրանք լիակատար վստահություն են հայտնել իրանցիների` հաղթանակի հասնելու պատրաստակամության նկատմամբ։ «Մեկ Աստված, մեկ ազգ, մեկ առաջնորդ, մեկ ուղի՝ մեր սիրելի Իրանի հաղթանակի ուղին, որն ավելի թանկ է, քան կյանքն ինքնին»,- նշել են նրանք։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Իրանը շատ դժվար ժամանակներ է ապրում։ Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ով է իրենց առաջնորդը, պարզապես չգիտեն։ Կա ներքին հակամարտություն «արմատականների» և «չափավորների» միջև>»։