Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են

Ռանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են։ Կամրջի վնասված հատվածը վերականգնվում է մետաղյա կոնստրուկցիաներով, մինչև կամրջի ամբողջական հիմնանորոգումը։

 

Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։

 

Նշենք, որ ավարտական փուլում են նաև Հ-12, Մասիսի տրանսպորտային հանգույց-Մասիս-Ռանչպար-Արաքս-Ջրառատ- /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ9+500-կմ22+850 հատվածի (այդ թվում՝ Ռանչպարի կամրջի) հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *