Երեկ պարոն Հարություն Հարությունյանի հետ համատեղ հանդիպում ունեցանք 9-րդ դասարանի աշակերտների հետ, հայտնում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը։
«Պատանիների հետ խոսեցինք մեր գործունեության, մշակման փուլում գտնվող օրենսդրական նախաձեռնությունների և մեր սիրելի երկիրն ավելի ուժեղ, անվտանգ ու զարգացած դարձնելու մեր տեսլականի մասին։
Կարևորում ենք նման հանդիպումները. երկրի ապագայի մասին խոսակցությունը պետք է սկսվի հենց երիտասարդ սերնդի հետ երկխոսությունից։ Լսել նրանց հարցերը, մտահոգություններն ու գաղափարները նշանակում է նաև ավելի լավ հասկանալ այն Հայաստանը, որը ցանկանում ենք կառուցել միասին։
Ուժեղ երկիր կառուցելու ճանապարհը սկսվում է գիտակից, տեղեկացված և պատասխանատու սերնդից»,– գրել է պատգամավորը։