«Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա»․ Քիմ Քարդաշյան

«Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա»․ Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանն ինսթագրամյան իր էջում արխիվային լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ․ «Հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին։ Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա։ Դա իմ էության և դաստիարակության մասն է կազմում։

Ընտանիքիս հետ Հայաստան այցելելը կյանքիս ամենաազդեցիկ փորձառություններից մեկն էր, և այն խորացրեց իմ կապը արմատներիս հետ այնպես, որ այն ամեն օր կրում եմ ինձ հետ։

Այսօր ես աղոթում եմ հայ համայնքի, ինչպես նաև բոլոր այն մարդկանց համար, որոնք տառապում են, որպեսզի նրանց կյանքը պաշտպանված լինի, ձայնը՝ լսելի, և նրանց ցավը չանտեսվի»,- նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *