Լեհաստանը ուժեր է մոբիլիզացրել Ռուսաստանի հետ սահմանին

Լեհաստանը ուժեր է մոբիլիզացրել Ռուսաստանի հետ սահմանին՝ լապտերներով մարդկանց նկատելու մասին հաղորդումների պատճառով։

Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Կեսգիշերից հետո սահմանապահներից տեղեկություն եմ ստացել, որ ռուս–լեհական սահմանին կասկածելի տեղաշարժ է նկատվել․ մարդիկ են եղել՝ լապտերներով», – ասել է քաղաքական գործիչը։

Միևնույն ժամանակ, Լեհաստանի կառավարության ղեկավարը խոստովանել է, որ Ռուսաստանի կողմից չարամիտ գործողությունների ապացույցներ չկան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *