Իրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներում

Հոկտեմբերի 28-ին և հոկտեմբերի 30-ին Երևան քաղաքի վարչական տարածքում գործող «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներում, մասնավորապես՝ «Գեդեոն Ռիխտեր» թվով 15 օբյեկտներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 17 վարչական իրավախախտման դեպքեր, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Գեդեոն Ռիխտեր»

▫️պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի – 9,

▫️ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու – 2,

▫️առանց թույլտվության գովազդի տեղադրման – 6:

«Թեոֆարմ»

▫️պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի – 12,

▫️Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու – 2,

▫️չթույլատրված ապրանքատեսականու՝ մինչև 50 միկրոն պոլիէթիլենային պարկերի վաճառքի – 6,

▫️առանց թույլտվության գովազդի – 2։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *