Դուբլինում վիկտորիանական ամրոցի ճակատի հետևում 800 տարի կորած համարվող բերդ են հայտնաբերել

Դուբլինում վիկտորիանական ամրոցի ճակատի հետևում հնագետները հայտնաբերել են միջնադարյան բերդի պահպանված հատվածներ, որը երկար ժամանակ ամբողջությամբ կորսված էր համարվում։ Գտածոն 800 տարվա ընթացքում առաջին անգամ հնարավորություն է տվել պատկերացում կազմել շինության սկզբնական տեսքի մասին, որը, ենթադրաբար, կառուցվել է XIII դարում։

Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Archaeology Ireland հանդեսում։

Ռուբակ ամրոցը Դուբլինի համալսարանական քոլեջի տարածքում է։ Այսօր այն վիկտորիանական դարաշրջանի գոթական կառույցի տեսք ունի, սակայն դրա պատմությունը շատ ավելի վաղ է սկսվել։ Հնագետ Թադգ Օ՛Քիֆը և նրա գործընկերները պարզել են, որ հետագա վերակառուցումների շերտերի տակ պահպանվել սկզբնական միջնադարյան շինության հատվածներ։են

Մոտ 150 տարի առաջ ամրոցը լայնածավալ վերակառուցման է ենթարկվել։ Համարվում էր, որ ժամանակի և ռազմական բախումների հետևանքով ավերված հին կառույցները քանդվել և հեռացվել են։ Սակայն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շինարարները նախընտրել են նոր տարրերը կառուցել պահպանված միջնադարյան պատերի ու միջհարկային ծածկերի վրա։

Գիտնականների ենթադրությամբ՝ բերդը կառուցվել է XIII դարի սկզբին։ Այն միաժամանակ ծառայել է որպես բնակելի շենք և պաշտպանական կառույց։ Նրա բնակիչների թվում եղել են իռլանդական ազնվականության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Իռլանդիայի լորդ-կանցլերը։ Ըստ պատմական ավանդությունների՝ Փառահեղ հեղափոխությունից հետո՝ 1689 թվականին, այստեղ ապաստանել է նաև գահընկեց արված անգլիական թագավոր Հակոբ II-ը։

XVIII դարում ամրոցն արդեն լքված ու անխնամ վիճակում էր։ Դրա տեսքը պատկերել է հոլանդացի նկարիչ Գաբրիել Բերանժեն՝ 1765 թվականին ավերակները պատկերող ջրաներկ աշխատանքստեղծելով ։ Այս ստեղծագործությունը կարևոր աղբյուր է դարձել հնագետների համար. նկարիչը պահպանել է ճարտարապետական մանրամասներ, որոնք հետազոտողներին օգնել են վերականգնել շինության պատմությունը։

Ըստ Օ՛Քիֆի՝ Դուբլինի համալսարանական քոլեջն այժմ կարող է հավակնել Իռլանդիայի համալսարանական տարածքներում պահպանված ամենահին շենքն ունենալու կոչմանը։

Գիտնականները մտադիր են շարունակել ուսումնասիրությունները՝ սկզբնական բերդի կառուցման ժամանակն ավելի ճշգրիտ որոշելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *