
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Վանդալիզմն հենց այս տեսքն ունի։
Հանրապետական նշանակության հուշարձանն այսպես չեն նորոգում,
* նույնիսկ անզեն և ոչ պրոֆեսիոնալ աչքով է ակնհայտ է, որ բառիս բուն իմաստով եղծել են հուշարձանը,
* աղավաղել և անդառնալի վնաս հասցրել հուշարձանի ճարտարապետական հեղինակային հղացմանը, քարերի շարվածքին,
* քարերի գույների անհամապատասխանություն, կցակարեր․․․ կարկատան ու փինաչիություն,
* փողերի մսխում և ոչ պրոֆեոսիոնալիզմ՝ ինչպես բոլոր ոլորտներում։
* Սա հանցագործություն է․․․ հետևանք ամբարտավան տգիտության և վուլգար պոպուլիզմի․․․
* Ո՞նց կարել է այսպես աղավաղել այս համահայկական սրբավայրը, ճարտարապետական մարգարիտը, ո՞նց․․․ ինչին կպաք՝ աղետ․․․
* Ո՞ւր է հեղինակային հսկողությունը․․․ Ո՞նց կարելի է ընդունել այս որակի կատարումը․․․
հ․գ․ Ու դեռ փորձում է իրեն հոգեհարազատ լեզվով ժողովրդին մոլորեցնել, թե «իրեք մանեթնոց» լաց․․․»։