Բացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերից


Հարեվաններ


Իրանը Հնդկաստանի, Չինաստանի, Իրաքի և Կատարի նավերին ազատել է Հորմուզի նեղուցում գործող տարանցման սահմանափակումներից, հայտարարել է երկրի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի տեղակալ Ամիր Հայաթ Մոգադդամը։ Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը։

«Մենք ներկայում Հնդկաստանին, Չինաստանին, Իրաքին և Կատարին ազատել ենք Հորմուզի նեղուցում գործող տարանցման սահմանափակումներից։ Այդ երկրների նավերն ազատորեն անցնում են, և ամերիկացիները նույնպես չեն խոչընդոտում դրանց ընթացքը», – ասել է նա։

Մոգադդամը նշել է, որ այս բացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերից։ Նա հավելել է, որ Թեհրանը նպաստում է հնդկական նավերի անցմանը՝ հնարավորություն ընձեռելով Իրանին Հնդկաստանից դեղամիջոցներ ներկրել։

Պաշտոնյան ընդգծել է, որ չինական նավերի համար արվող բացառությունը նպատակ ունի ապահովելու Պեկինի քաղաքական աջակցությունը: Մոգադդամի խոսքով՝ Իրանը տարանցման վճար է գանձել հնդկական և չինական նավերից, սակայն թույլ է տվել Կատարի նավերին անցնել առանց վճարի:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *