Մենք աջակցում ենք այդ ուղերձին. Ղալիբաֆ


Հարեվաններ


Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն անդրադարձել է ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ  ամերիկացիները «ոչ» ասացին պատերազմին, և իրենք աջակցում ենք այդ ուղերձին։ Այս մասին Ղալիբաֆը գրել է X հարթակում գրառման մեջ։

«Խղճի թելադրանքով թե կենսապայմանների պատճառով՝ ամերիկացիներն ասացին՝ «Ո՛չ պատերազմին», և մենք սատարում ենք այդ ուղերձին», – նշել է նա գրառման մեջ։

Ղալիբաֆը հավելել է, որ եթե ԱՄՆ կառավարությունը դավաճանի ամերիկացիների հանրային կամքը և ծառայի միջազգային հովանավորներին ու շանտաժիստներին, ապա կլինեն հետևանքներ։ «Նրանք կտեսնեն, որ մեր «ոչ»-ը կհանգեցնի մղձավանջի», – եզրափակել է Մեջլիսի խոսնակը։

 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *