Մոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է Բելգրադ


Աշխարհ


Air Serbia ավիաընկերությունը հայտնել է, որ Մոսկվա մեկնող իր ինքնաթիռներից մեկը վերադարձվել է Բելգրադ՝ ուղեւորներից մեկի անվտանգության ստուգում անցկացնելու անհրաժեշտության հետ կապված, գրում է RTS հեռուստառադիոընկերությունը։

Սերբական Nova պորտալը հայտնել է, որ ինքնաթիռում են եղել Սերբիայի հետախուզության նախկին ղեկավար Ալեքսանդր Վուլինը, «Սերբիագազ»-ի ղեկավար Դուշան Բայատովիչը եւ Սերբիայի ժողովրդական կուսակցության ղեկավար Նենադ Պոպովիչը։

Ինքնաթիռը վերադարձնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Բելգրադի օդանավակայանի կորպորատիվ անվտանգության տնօրեն Միլան Կուչը։

Nova-ի տվյալներով՝ Վուլինը բարձրացել է ինքնաթիռ՝ առանց զննություն անցնելու։ Ենթադրաբար, ինչ-որ մեկը նրան օգնել է շրջանցել ստուգումը։ Կուչը տեսահսկման տեսագրություններում հայտնաբերել է խախտումը եւ կարգադրել վերադարձնել ինքնաթիռը։

Ինքնաթիռի վայրէջքից հետո հետախուզության նախկին ղեկավարին դուրս են բերել ինքնաթիռից եւ զննել նրա ուղեբեռը, պնդում է Nova-ն։ Vreme պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ օդանավակայանում նրան սպասել է դատախազը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *