«Ապրիլի 24-ի հաջորդ օրը լափափարթի կազմակերպելը մեկ նպատակ ունի»․ Միհրան Հակոբյան

«Ապրիլի 24-ի հաջորդ օրը լափափարթի կազմակերպելը մեկ նպատակ ունի»․ Միհրան Հակոբյան

Քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ապրիլի 24-ի հաջորդ օրը Երևանի կենտրոնում լափափարթի կազմակերպելը մեկ նպատակ ունի՝ ցույց տալ աշխարհին, որ Նիկոլի գլխավորությամբ հայ ժողովուրդը թքած ունի թե իր անցյալի վրա, թե ներկա ստորացման վրա և միայն ցանկանում է փողոցի մեջտեղը լափել, լակել ու պարել:
     Նիկոլի եվրոպացի ու թուրք տերերը շատ լավ գիտեն, որ հայերն այդպիսին չեն, բայց դրա պատկերն են ստեղծում, որպեսզի ուրացման փորձերը լեգիտիմացնեն:
     Թուրքերը մի կողմ, բայց հենց Նոկոլի ասած եվրայոնջաները ականջներին պետք է օղ անեն՝ ոչինչ չի մոռացվում, ոչ մեկը չի մոռացվում, և հեռու չէ այն օրը, երբ օրինակ՝ պաշտոնական Փարիզն առաջինը հենց ֆրանսիացիների առաջ ստիպված է լինելու բացատրություններ ներկայացնել, թե հանուն ինչի էր Մակրոնը Նիկոլի առաջ մարգարիտներ շաղ տալիս…»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *