«Մենք մեր բանակից փախչում ենք նույն ինտենսիվությամբ, ինչ ժամանակին փախել ենք պարսկական բանակից։ Միևնույն ժամանակ հոտնկայս խմում ենք հայրենիքի կենացը»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին։
Ըստ նրա՝ մենք սիրում ենք մեր հայրենիքը, բայց ատում ենք պետությունը։
«Ես չեմ ասում, որ կան պետություններ, որոնց մոդելը մենք պետք է տեղադրենք ՀՀ-ում։ Ընդհակառակը՝ մտածում եմ, որ մենք պետք է մեր պետությունը ընկալենք որպես հայրենիք և հայրենիք համարենք մեր պետությունը։ Եվ սա է այն լավագույն մոդելը, որը մեզ կառաջնորդի դեպի լավագույն պետություն»,- ընդգծել է վարչապետը։
Վարչապետն ընդգծել է, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենվում է ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա, որը 29.743 կմ² է։