
ԱԺ նախագահը կրկնեց ավելի վաղ արված իր հայտարարությունը, այն է՝ Ադրբեջանի անվտանգության երաշխավորը Հայաստանն է, իսկ Հայաստանինը՝ Ադրբեջանը։ «Տեսնո՞ւմ եք, որ հիմա մեր և Ադրբեջանի պայմանավորվածության շնորհիվ, երկու տարի ա՝ սահմանին մարդ չի մեռնում, երեխա չի մեռնում, բա ո՞վ ա դրա երաշխավորը, որ երկու տարի ա՝ մարդ չի մահացել, ո՞վ՝ Ռուսաստանից եկած օլիգարխը, թե՞ պրոռուսական Քոչարյանը, թե՞ Սարգսյանը»,- ասաց Սիմոնյանը։