
«Եկել եք խորոված ուտեք, գինի խմեք, որ գնաք ընտրություններին ձայն տաք, բա ո՞ւր է, 3 անգամ թանկ են ծախում խորովածը»,- այս մասին դժգոհեց Ամիրյան փողոցով շրջող քաղաքացիներից մեկը։
Լրագրողի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ խաղաղություն եմ բերել, քաղաքացին վրդովմունքով արձագանքեց․ «Ի՞նչ խաղաղություն, թուրքն եկել, չոքել է մեր բկին, ի՞նչ խաղաղություն․․․ Փաշինյանին խաբում են, Փաշինյանը չի իմանում․․․, որ դավաճանին ոչ մի երկրում, ոչ մի դարում չեն պահում»։