«ՔՊ-ի հակազգային և հակապետական քաղաքականությունը մեծ աղետ է դարձել ՀՀ-ի և Արցախի համար»․ «Զարթոնք»

«ՔՊ-ի հակազգային և հակապետական քաղաքականությունը մեծ աղետ է դարձել ՀՀ-ի և Արցախի համար»․ «Զարթոնք»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
     «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության (այսուհետ՝ Զարթոնք) գործադիր մարմինը տեղեկացնում է, որ կուսակցությունը Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին չի մասնակցելու՝ հաշվի առնելով քաղաքական առկա իրավիճակը և ընդդիմադիր ուժերի դասավորվածությունը:
     Զարթոնքը գտնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հակազգային և հակապետական քաղաքականությունը մեծ աղետ է դարձել Հայաստանի և Արցախի համար: Նվաստացուցիչ կեցվածքով վարած բանակցություններով և միակողմանի զիջումներով իշխող ուժն ավելի է գրգռել թշնամու հավակնությունները և պատերազմի մեծ ռիսկեր է առաջացրել:
     Իր ծրագրի մեջ ներառելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին միջամտելու հակաբարոյական դրույթները ՔՊ կուսակցությունը դրսևորել է հակասահմանադրական (հակաօրինական) վարքագիծ:
     Այս պայմաններում, Զարթոնքը կոչ է անում կուսակցության անդամներին և Հայաստանի զարթոնքը կամեցող հայրենակիցներին՝
     Ա. ձեռնպահ մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կամ նրա հետ փոխկապակցված կուսակցություններին ընտրելուց.
     Բ. Ընտրել ընդդիմադիր կեցվածք ունեցող այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ղեկավարվելու է հետևյալ սկզբունքային դրույթներով՝
     1) Հայաստանի պետականության (ինքնիշխանության) պահպանում.
     2) Արցախի ժողովրդի խախտված իրավունքների վերականգնում.
     3) Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման սատարում.
     4) Հայոց բանակի հզորացում.
     5) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության արժևորում և ինքնավարության ապահովում.
     6) Ազգային արժեքների պահպանում.
     7) Կոռուպցիայի վերացման իրական քայլերի իրականացում:
     Մեր հայրենիքի անվտանգության և զարգացման ապահովումը բխում է քրիստոնեական արժեքների, այդ թվում՝ բարոյականության և ազգային արժեհամակարգերի պահպանման գիտակցությունից և գործուն քայլերից:
     «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության
     Գործադիր մարմին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *