Երկու հակադիր իրականություն, որոնք ամբողջությամբ արտացոլում են Հայաստանի քաղաքական իրավիճակը, գրել է ԱԺ «Ուժեղ Հայաատան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
«Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հանդիսավոր կերպով բացում է Սամվել Կարապետյանի միջոցներով կառուցված հիվանդանոցը, մինչդեռ Սամվել Կարապետյանը Հայաստանի գործող իշխանության օրոք շարունակում է մնալ կալանքի տակ։
Նույն իշխանությունն այսօր Ադրբեջանի պարտադրանքով ցանկանում է փոխել նաև Հայաստանի Սահմանադրությունը՝ հարվածի տակ դնելով մեր պետության ինքնիշխանությունն ու ազգային արժանապատվությունը։
Սա է Նիկոլ Փաշինյանի իշխանավարման ամենախոսուն պատկերը, որի դեմ այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է համախմբվել, մի կողմ դնել տարաձայնությունները և միասնական ուժերով պաշտպանել մեր պետականությունը, ազգային արժանապատվությունն ու Հայաստանի ապագան»,– նշել է պատգամավորը։