«Նկատեցի, որ գերիշխում էր ինքնառեկլամը, սգո օրը քաղաքական վարկանիշի համար օգտագործելը»․ Գարիկ Քեռյան

«Նկատեցի, որ գերիշխում էր ինքնառեկլամը, սգո օրը քաղաքական վարկանիշի համար օգտագործելը»․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն անցավ: Տասնյակ հազարավոր հայեր հայրենիքում և արտերկրում անկեղծ սգում էին: Սա ազգային համախմբման արտահայտություն էր: Մտորելով անցած օրվա իրադարձությունների ընթացքի մասին նկատեցի նաև, որ գերիշխում էր ավելի շատ պաթոսը, ինքնառեկլամը, սգո օրը քաղաքական վարկանիշի համար օգտագործելը, ձևականությունը: Երկար ժամանակ է, որ մտածում եմ այն մասին, որ Մեծ Եղեռնի օրը ոչ աշխատանքային օր է: Որպես կանոն բոլոր երկրներում ոչ աշխատանքային լինում են տոնական օրերը, ոչ աշխատանքայինի մեջ ինչ-որ դրական ենթատեքստ կա, որը չպետք է լինի սգո օրերի և զոհերի ոգեկոչման ժամանակ: Եթե չեմ սխալվում հոլոքոստի առիթով ոչ աշխատանքային օր Իսրայելում չկա: Հայրենիքի բարգավաճումն ու հզորացումն է ցեղասպանության զոհերի ամենամեծ հիշատակը, այդ օրը Հայաստանի ժողովուրդը առավել մեծ նվիրումով պետք է աշխատի հանուն մեր ազգի լավ ապագայի: Իմ կարծիքով տարվա մեջ բազմաթիվ առիթներով և միջոցառումներով կարելի հիշատակել 1915 աղետաբեր թվականը, մշտապես այցելել Ծիծեռնակաբերդ, միայն մեկ օր այսպիսի զանգվածային հոսքը դեպի հուշարձան արդյո՞ք ճիշտ է: Վերը նշված անցանկալի իրողություններից սգո օրը պետք է ազատել»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *