Ամանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամ


Աշխարհ


2026 թվականի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2027 թվականի հունվարի 10-ը՝ ամանորի շրջանում արտասահմանյան հյուրանոցների վաղ ամրագրման նկատմամբ ռուսաստանցիների պահանջարկը նախորդի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան երկու անգամ, ՏԱՍՍ-ին հայտնել են Ozon Travel-ի մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագրության՝ Հայաստանում վաղ ամրագրումներն աճել են գրեթե երկու անգամ։ Մեր հանրապետությունից ավելի շատ ռուսաստանցիները ամանորը գերադասում են անցկացնել Բելառուսում եւ Եգիպտոսում։

Աճել է նաեւ «մերձավոր» արտասահմանի երկրներ ավիատոմսերի նկատմամբ պահանջարկը։ Ընկերության տվյալներով՝ Ամանորի տոների համար Ադրբեջան ավիատոմսերը սկսել են գնել գրեթե երկու անգամ ավելի հաճախ, Ուզբեկստան՝ 1,7 անգամ, Վրաստան՝ 1,4 անգամ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *