Քաղաքական գործով կալանք տվող դատավորը պետք է պատասխան տա․ Աննա Գրիգորյան

Քաղաքական գործերով կալանքի որոշում կայացնող դատավորները պետք է գիտակցեն իրենց որոշումների հնարավոր հետևանքները և հետագայում պատասխան տան դրանց համար։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով կալանավայրում Արսեն Գևորգյանի մահվանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պարզել, թե ինչու Արսեն Գևորգյանի նկատմամբ չէր կիրառվել տնային կալանք կամ այլընտրանքային խափանման միջոց։

Գրիգորյանի պնդմամբ՝ քաղաքական գործերով գլխավոր դատախազի անմիջական ցուցումով ներկայացվում են կալանքի միջնորդություններ, իսկ տնային կալանքի կամ վարչական վերահսկողության կիրառման հնարավորություններն անգամ չեն քննարկվում։ Նա նաև քննադատել է այդ միջնորդությունները բավարարող դատավորներին՝ ընդգծելով, որ նրանք պետք է պատասխանատվություն զգան իրենց որոշումների համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *