Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում


Հարեվաններ


Մեծ Բրիտանիայում լրտեսության կասկածանքով ԱՄՆ զինծառայողի ձերբակալությունը կապ չունի Ռուսաստանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս ձերբակալությունը մեզ հետ որևէ կապ չունի։ Մենք չգիտենք, թե ինչի հետ է այն կապված։ Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով միջադեպը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել էր ԱՄՆ զինծառայողի՝ ազգային անվտանգության մասին օրենքը խախտելու կասկածանքով։ Խոսքը Ռուսաստանի օգտին ենթադրյալ լրտեսության մասին է։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *