Թշնամին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել ենթակառուցվածքների ոչնչացման միջոցով. Փեզեշքիան

Թշնամին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել ենթակառուցվածքների ոչնչացման միջոցով, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Կառավարական մարմիններ աշխատանքային այցերի շրջանակներում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցելել է Ներքին գործերի նախարարություն, որտեղ մասնակցել է երկրի բոլոր նահանգների նահանգապետերի հետ առցանց հանդիպմանը։

Հանդիպման ընթացքում պետության ղեկավարը ընդգծել է, որ Իրանի հակառակորդների հիմնական նպատակը սոցիալական կայունությունը խաթարելն է։ Նախագահի խոսքով՝ ենթակառուցվածքների վրա հարձակումները և տնտեսական շրջափակումը նպատակ ունեն հանրային վստահությունը վերածել զանգվածային դժգոհության։

«Թշնամին ունի հստակ ծրագիր՝ այսօրվա հանրային աջակցությունը վերածել հիասթափության։ Մեր խնդիրն է կանխել այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կարող են հանրային դժգոհության հիմք դառնալ»,- հայտարարել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *