Սա ինձ չի խանգարի հաղթել Իրանի պատերազմում. Թրամփը՝ տեղի ունեցած հրաձգության մասին

Ես այդպես չեմ կարծում, բայց երբեք չես իմանա։ Սա ինձ չի խանգարի հաղթել Իրանի պատերազմում, ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է տեղի ունեցած կրակոցները կապված լինեն Իրանի պատերազմի հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել Washington Hilton-ում, Սպիտակ տան Ասոցիացիայի անդամների ընթրիքին:

Նախնական տվյալներով՝ 31-ամյա կալիֆոռնիացի Քոուլ Թոմաս Ալենը որսորդական հրացանից վիրավորել է գաղտնի ծառայության գործակալին, ինքն էլ վիրավորվել է և այժմ գտնվում է հիվանդանոցում:

Ավելի ուշ մեկնաբանելով իրավիճակը՝ Թրամփը ասել է, որ «շատերին պարզապես դուր չի գալիս իր ձեռքբերումները նախագահի պաշտոնում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *