Ահաբեկություն՝ Կոլումբիայում․ կան տասնյակ զոհեր և վիրավորներ

Պայթյուն է որոտացել Կոլումբիայում՝ Պանամերիկյան մայրուղու վրա․ գրում է El País-ը։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ահաբեկության հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, մոտ 38-ը՝ ստացել վնասվածքներ։ Բացի այդ՝ ոչնչացվել է մեկ ավտոբուս և մոտակայքում գտնվող տասնյակ ավտոմեքենաներ։

Նախագահ Գուստավո Պետրոն հարձակման համար մեղադրել է զինված խմբավորումներից մեկին՝ նրանց անվանելով «ահաբեկիչներ, ֆաշիստներ և թմրանյութերի վաճառքով զբաղվողներ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *