Լեհաստանը չի ֆինանսավորի Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնումը. Տուսկ

Լեհաստանը դեռևս ֆինանսական միջոցներ չի հատկացնի ՆԱՏՕ-ի PURL ծրագրին, որը նախատեսում է Ուկրաինայի համար ամերիկյան արտադրության զենքի գնում։

Ինչպես հայտնում է TVP Info հեռուստաալիքը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Ես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին հայտնել եմ, որ այս պահին մենք ֆինանսական ներդրում չենք կատարի PURL ծրագրում, որը նախատեսում է եվրոպական միջոցների հաշվին Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնում», – ասել է Տուսկը։

Վարչապետը որոշումը բացատրել է Լեհաստանի բյուջեի մեծ դեֆիցիտով և երկրի պաշտպանությանն ուղղվող ծախսերով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *