
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սերժ Թանկյանը Հայաստանում ունի, կամ ուներ, բազմաթիվ երկրպագուներ, հատկապես` երիտասարդների շրջանում: Երիտասարդներից շատերի համար նա կուռք է, կամ կուռք էր, նրանով հպարտանում էին:
Սերժը նաև շատ մեծ գործ է արել Ցեղասպանության ճանաչման համար, դա չպետք է ուրանանք, վստահ եմ, որ դա անկեղծ է արել:
2018-ին, շատերի նման, նա սխալվել է, ցանկացել է փոփոխություններ, և իր հեղինակությամբ ազդեցություն է ունեցել այդ գործում: Շատ երիտասարդներ նրան հավատացել են, կամ վստահել են: Հույս ունեմ, որ դա իր համոզմունքն էր, այլ ոչ թե ոմանք նրան հուշել են դա անել:
Նաև, նրա ջանքերով, իշխանության եկած Արհավիրքը ցանկանում է Հունիսի 7-ին վերարտադրվել և վերջնականապես պետականորեն ուրանել 1915-ի Ցեղասպանությունը, որի ճանաչման համար ինքը մեծ գործ է արել:
Ցանկացած մարդ կարող է սխալվել, Թանկյանը նույնպես կարող է սխալվել, բայց երբ ժամանակն է գալիս, սխալն ուղղում են:
Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղելու իր սխալը և, հրապարակայնորեն ընդունել իր սխալը և, կոչ անելու, որ ժամանակն է եկել` ուղղել սխալը: Հակառակ դեպքում, հունիսից հետո, ինքն այլևս այդ հնարավորություն չի ունենալու և պետք ապրի իր ինքնությունն ուրացողի գիտակցությամբ»։