
Ասուլիսի ընթացքում լրագրող Փայլակ ֆահրադյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրել էր` Երևանում առկա խայտառակ փոսերի պատճառով վնասվում են քաղաքացիների մեքենաները: Նիկոլ Փաշինյանը ուղիղ պատասխանելու փոխարեն մեղադրել էր Երևանի ու Գյումրիի նախկին քաղքապետերին, որոնք «կառավարության դեմ են գործել»:
Երևանի նախկին քաղքապետերից Հայկ Մարությանը հիշեցնում է` գործող քաղաքապետից առաջ մեկն էլ կար, երևի մոռացել է:
«Իսկ եթե ինձ նկատի ունեք, անունս էլ գիտեք, ազգանունս էլ գիտեք, կարող եք տալ: Հարցը հստակ էր` փոսերի մասին: Մեր ժամանակ էդ փոսալցումը արվում էր, հիմա չի արվում, դրա համար էլ հիմա կա»,- ասում է Մարությանը:
Առավել մանրամասն` տեսանյութում:
Առավել մանրամասն` տեսանյութում: