ԱՄՆ-ում օգտատերերը հայտնում են Apple-ի մի շարք ծառայությունների աշխատանքում խափանումների մասին։ Այս մասին են վկայում ինտերնետային հարթակների խափանումներին հետևող Downdetector կայքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ծառայությունների աշխատանքում խափանումները սկսվել են Երևանի ժամանակով մոտ 21:14-ին։ Ամենաշատ բողոքները վերաբերում են Apple Pay-ի աշխատանքին․ Երևանի ժամանակով 21:32-ի դրությամբ դրանց թիվը գերազանցել է 2,3 հազարը։ ԱՄՆ-ում օգտատերերը հայտնում են նաև Apple Support-ի (2,2 հազար բողոք) և iCloud-ի (1,2 հազար բողոք) աշխատանքում խափանումների մասին։
Մասնավորապես, օգտատերերը բողոքում են Apple Pay-ի միջոցով գումար փոխանցելու և գնումներ կատարելու գործառույթների խափանումներից։