
Անդրադառնալով ընդդիմադիր Էդգար Ղազարյանի՝ Ֆինանսների նախարարին ուղղված հարցին, ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն ասաց․ «Քիչ առաջ այստեղ լսեցիք հաղորդում հանցագործության մասին, մասնավորապես, որ ՀՀ բյուջեից Ղարաբաղին տրամադրված գումաները թալանվել են փաստորեն։ Պնդում եմ, որ իրավապահ համակարգը զբաղվի էդ հարցով, տեսնի՝ ովքե՞ր են թալանողները»։