Զիջում եք մեր Սահմանադրությունը․ դուք սպասարկում եք Ալիևի օրակարգը․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Կառավարությանը

Դիտել YouTube-ում

Թե ինչ եք զիջել երկար թվել եմ, իսկ հիմա զիջում եք մեր Սահմանադրությունը։ Այս մասին ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը` դիմելով Կառավարությանը։

«Նախորդ անգամ խորհրդարանում թվարկեցի և թարմացրեցի ձեր ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի հիշողությունը։ Ինչ վերաբերում է թե հիմա ինչ եք զիջում․․․ հիմա զիջում եք ՀՀ սահմանադրությունը՝ փորձելով կատարել Ալիևի պահանջը՝ ունենալով նախաստորագրված պայմանագիր, որի 17 կետերից որևէ մեկում չկա, որ ՀՀ սահմանադրությունը պիտի փոխվի հակառակը, տվյալ համաձայնագրի 2-րդ և 4-րդ կետերում արձանագրվում են, որ կողմերը միմյանց հանդեպ չունեն տարածքային նկրտումներ և չեն կարող խառնվել միմյանց ներքին գործերին»,- նշեց նա։ 

Նա մեղադրեց իշխանությանը՝ Ալիևի օրակարգը սպասարկելու մեջ։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *