Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնման նախագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 53, ձեռնպահ՝ 29 պատգամավոր։
Նախագծով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից համակարգում ընդգրկել մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող շուրջ 350 հազար աշխատողի։
Ամսական 10 800 դրամ ապահովագրավճարից 4 400 դրամը կվճարի պետությունը, 4 400-ը՝ գործատուն, իսկ 2 000-ը՝ աշխատողը։ Համակարգում նախատեսվում է ընդգրկել նաև էլեկտրոնային հարթակներով աշխատող տաքսու վարորդներին։ Քաղաքացիները հնարավորություն կունենան կամավոր ապահովագրել նաև իրենց ընտանիքի անդամներին։