Արաղչին ժամանել է Սանկտ Պետերբուրգ. նախատեսվում են բանակցություններ Պուտինի հետ

Իրանի ԱԳՆ
ղեկավար Աբբաս Արաղչին ժամանել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ նախատեսում է
բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է
IRNA գործակալությունը։

«Իրանի
արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին երկուշաբթի առավոտյան ժամանել է
Սանկտ Պետերբուրգ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու և
բանակցություններ վարելու նպատակով»,- հաղորդում է IRNA-ն։

Fars
լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարը մտադիր է
երկուշաբթի Սանկտ Պետերբուրգ կատարելիք այցի ընթացքում հանդիպել Ռուսաստանի
արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ավելի
վաղ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին IRNA-ին հայտնել էր, որ Արաղչին
Ռուսաստանի նախագահի հետ կքննարկի ԱՄՆ-ի և Իրանի միջև ժամանակավոր հրադադարից հետո
վերջին իրադարձությունները։

Նա ասել
է, որ Իրանն ու Ռուսաստանը ընդհանուր մոտեցում ունեն տարածաշրջանային և միջազգային
հարցերի նկատմամբ։

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *