ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն արդեն հինգերորդ տարին անընդմեջ կազմակերպում է «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը։ Այն այս տարի կանցկացվի նոյեմբերի 27-ին։
Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ ցուցահանդեսին զուգահեռ, կանցկացվի նաեւ «365 օր՝ բացահայտելու Հայաստանը» խորագրով համաժողովը։
Համաժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանը, որպես ամբողջ տարվա զբոսաշրջային ուղղություն դիրքավորելու հնարավորությունները, զբոսաշրջության սեզոնայնության հաղթահարման ուղիներն ու նոր զբոսաշրջային առաջարկների զարգացման հեռանկարները։ Կներկայացվեն նաև հետաքրքիր և նորարարական զբոսաշրջային նախագծեր։