
«Բանակից ազատվելու հետ կապված արատավոր երևույթն արժե ուսումնասիրել նաև 18 թվականից հետո․․․ ԿԸՀ նախագահի որդիներն ի՞նչ հիմունքով են բանակից ազատվել, կամ Անդրանիկ Քոչարյանի որդին ե՞րբ ա թեկնածուական ատենախոսություն պաշտպանել, դրանից հետո ի՞նչ գիտական նվաճումներ ա արել։ Մի քիչ որ լավ ուսումնասիրեք, կարծում եմ, շատ հարուստ նյութ կարող եք ունենալ 18 թվականից հետոյի վերաբերյալ»,- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասել է ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը։