
«Առաջիկայում կշարունակենք ու ավարտին կհասցնենք ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը, օրակարգում ունենք նաև Վրաստանի հետ մեր սահմանի սահմանազատման ամփոփման օրակարգ ու այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք վրաց գործընկերների հետ»,- ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ, իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սրանով, ըստ էության, ՀՀ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը կամփոփվի»,- հավելել է նա: