Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ կրակոցներ են հնչել. կան վիրավորներ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մեծ երեկույթի ժամանակ կրակոցներ են տեղի ունեցել, և մի քանի մարդ հոսպիտալացվել է, հաղորդում է ABC-ի տեղական մասնաճյուղը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։

«Շաբաթ երեկոյան Ստրատմորում մեծ երեկույթի ժամանակ կրակոցներից հետո մի քանի մարդ հոսպիտալացվել է հրազենային վերքերով։ Թուլար շրջանի շերիֆի գրասենյակը շարունակում է աշխատանքները տուժածների ճշգրիտ թիվը հաստատելու ուղղությամբ»,- հաղորդել է հեռուստաընկերության կայքը։

Նշվում է, որ տուժածներից մի քանիսը շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *