Ի՞նչ տնտեսական հետևանքներ կարելի է սպասել Ծինփին-Պուտին-Թրամփ հանդիպումից․ ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2026 թ․  նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում տեղի ունեցավ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի` պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումը՝ APEC-ի գագաթնաժողովի շրջանակում։

Քննարկումների հիմնական օրակարգում միջուկային սպառազինությունների վերահսկումն ու միջազգային հակամարտություններն են, սակայն հնարավոր պայմանավորվածությունների տնտեսական ազդեցությունը կարող է տարածվել ողջ աշխարհում․

Երեք երկրների տնտեսական կշիռը մեծ է։ ԱՄՀ-ի 2026 թ․ հոկտեմբերյան գնահատականներով՝ ԱՄՆ-ին բաժին է ընկնում համաշխարհային անվանական ՀՆԱ-ի շուրջ 26%-ը, Չինաստանին՝ 17%-ը, իսկ Ռուսաստանին՝ 2%-ը։ Միասին նրանք ձևավորում են համաշխարհային տնտեսության մոտ 45%-ը։

ԱՀԿ-ի` 2025թ․ ապրանքային արտահանման և ներմուծման տվյալների հաշվարկով՝ վերոնշյալ երկրների համատեղ մասնաբաժինը համաշխարհային ապրանքային առևտրում մոտ 24% է, իսկ բնակչության բաժինը՝ մոտ 23%։


🟣 Հայաստանի անշարժ գույքի շուկայում գործարքների թիվն աճել է 22․8%-ով․ Կոտայքը՝ առաջատարներից. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Տնտեսական բանակցությունների հնարավոր ուղղություններից են ամերիկաչինական մաքսատուրքերի մեղմացումը, հազվագյուտ  տարրերի և առաջատար չիպերի մատակարարման սահմանափակումների վերանայումը, ինչպես նաև էներգակիրների միջազգային փոխադրումների անվտանգության ապահովումը։

Հանդիպման ռազմավարական նշանակությունն առավել տեսանելի է միջուկային ներուժի համատեքստում։

SIPRI-ի 2026 թ․ հունվարի գնահատականներով՝ Ռուսաստանն ունի 5,420, ԱՄՆ-ը՝ 5,042, Չինաստանը՝ 620 միջուկային մարտագլխիկ։ Միասին դա համաշխարհային ընդհանուր զինանոցի մոտ 91%-ն է։ Թվերը ներառում են նաև շահագործումից հանված, բայց դեռ չոչնչացված մարտագլխիկները։

  • Այսպիսով, հանդիպումը կարող է ազդակ դառնալ առևտրային լարվածության նվազեցման և անվտանգության նոր բանակցությունների համար։ Փոքր, արտաքին առևտրից կախված տնտեսությունների, այդ թվում՝ Հայաստանի համար կարևոր են հատկապես փոխարժեքների, ներմուծման արժեքի և միջազգային պահանջարկի հնարավոր փոփոխությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *